Ինչպես Սուրբ Գրքում է ասվում.
«Թող քեզ անիծողը անիծյալ լինի, օրհնողը՝ օրհնյալ»: Տերը նաև հավելում է.
«Օրհնեցեք ձեզ անիծողներին»:
Մենք մեզ անիծողներին օրհնում ենք՝ նրանց դարձն ակնկալելով, մինչև չափազանցության սահմանը, հետո հանձնում Աստծո դատին, որ «Քեզ ու Քո ժողովրդին անիծողը ինքն իր դատաստանը պիտի գտնի կրկնակի պատժով», քանի որ համառորեն անիծողը քո ու քո ժողովրդի կորուստն է որոնում և ոչ թե դարձը:
Աստված «անսահման ներում երբևէ չի՛ խոստացել և ո՛չ էլ պատվիրել»:
Այլ որ մեղավորն իր փրկությունը գտնի իր ապաշխարությամբ՝ Քրիստոսի «մինչև եօթանասուն անգամ եօթը»:
Մեծ ներումները հենարան- հովանի դարձնելով:
Մեջբերում.
«Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչև եօ՞թն անգամ»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչև եօթն անգամ, այլ՝ մինչև եօթանասուն անգամ եօթը» (Մատթեոս 18-ից):
Տեսնում ենք, որ ներման սահաման կա, ներումն անսահման չէ:
Եվ Քրիստոսի ներման մեծությունը՝ եղբոր դեպքում է «մինչև եօթանասուն անգամ եօթը»:
Այն քարոզիչները ովքեր ասում են թե «մինչև եօթանասուն անգամ եօթը» անսահման է նշանակում, սո՛ւտ են ասում: Այլ սա եղբոր դեպքում սահման է և մե՛ծ սահման:
Եվ ո՛չ թե հակառակորդի դեպքում:
Մեծ ներումները հակառակորդին չե՞ն վերաբերում:
Հակառակորդի դեպքում Սաղմոսի խոսքն է.
«Քեզ օրհնողը օրհնություն պիտի ժառանգի, անիծողը՝ անեծք»:
Որով և դատավարում է Աստված մեր հակառակորդներին:
Հայոց Դատաստանագրքերում այս իսկ իմաստությամբ են օրենքները գրված.
«Հակառակորդին (այլազգուն) օրենքի ողջ խստությամբ, իսկ եղբորը քրիստոնեական ներման չափանիշներով դատաստան»:
Այս ասում եմ, որովհետև մեր ազգի մեջ կան ոմանք, մանավանդ դիվահար կանայք, որ առավոտից երեկո հայհոյում և անիծում են մեր ազգը: Նմանները եղբայր կամ քույր չեն, այլ նրանց համար Աստծո դատաստանը պիտի խնդրե՛նք, փնտրե՛նք և կամենա՛նք, քանի որ Քրիստոսի մեծ ներումներն անարգեցին:
Աստվա՛ծ մեզ զատի բոլո՛ր հակառակորդներից և հետևում տա այս խնդիրների լուծմանը:
Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան